ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ՊԱՀՆՈՐԴՆԵՐ
«ԱԼՖԱ-ԴԵԼՏԱե անվտանգության ծառայությունը կապահովի ինչպես զինված, այնպես էլ անզեն անվտանգության աշխատակիցներ, որոնք կբավարարեն Ձեր ձեռնարկության անվտանգության բոլոր պահանջները: Մենք գիտակցում ենք, որ անվտանգության խնդիրները եզակի են յուրաքանչյուր ընկերության համար, այդ իսկ պատճառով մենք հատուկ անվտանգության ծրագիր կմշակենք, որը կհամապատասխանի Ձեր անվտանգության բոլոր պահանջներին:
Զսպման միջոցներ
Համազգեստով անվտանգության ծառայողի ներկայությունը զգալիորեն զսպում է հանցավոր գործողությունները` ապահովության և անվտանգության մթնոլորտ ստեղծելով Ձեր հաստատությունում:
Դիտարկում
Համազգեստով անվտանգության աշխատակիցները իրենց հերթափոխի ընթացքում կհետևեն և կնշեն անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ և համապատասխան միջոցներ կձեռնարկեն դրանց վերացման համար:
Անվտանգություն
Համազգեստով պահնորդները կապահովեն Ձեր անվտանգությունը, կհետևեն հակահրդեհային կանոններին և առաջինը կարձագանքեն Արտակարգ Իրավիճակներին:
Անձանց և գույքի պաշտպանություն
Համազգեստով անվտանգության աշխատակիցները ՀՀ օրենքների սահմաններում կձեռնարկեն բոլոր պատասխանատու և անհրաժեշտ գործողությունները` ձեռնարկատերերի սեփականությունն ու անձանց պաշտպանելու համար: Սա կարող է ընդգրկել կասկածյալներին մեկուսացնելը և անհրաժեշտության դեպքում զենքի կիրառումը:Նրանք կգօրծեն ըստ համաձայնեցված կարգի և կստանձնեն այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են` նախատեսված ժամին դռների փակումը, այցելուների և տրանսպորտային միջոցների գրանցումը, ավտոմեքենաների խուզարկումը և անվտանգության հետ կապված ցանկացած այլ գործողություններ:

Օբյեկտների պահպանություն
ՙԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚ Անվտանգության ծառայության առաջնային ուղղություններից մեկն է հանդիսանում տարբեր տեսակի գործունեություն ծավալող օբյեկտների և սեփականությունների անվտանգության ապահովումը: Ընկերությունը ստացիոնար օբյեկտների միասնական անվտանգության ապահովման մեծ փորձ ունի: Օբյեկտների պաշտպանությունը կազմակերպության մասնագետների կողմից դիտվում է որպես միասնական միջոցառում` ուղղված բիզնես-գործունեությունների անխափան աշխատանքի անընդհատության, օբյեկտի աշխատակազմի, հաճախորդների կյանքի, և նրանց առողջության պաշտպանմանը, նյութական արժեքների ապահովմաը:
Օբյեկտը պահպանության տակ վերցնելիս` իրականացվում է օբյեկտի սպառնալիքների և ռիսկերի բացահայտում, տվյալ օբյեկտի պաշտպանման ինժիներատեխնիկական (անհրաժեշտության դեպքում և ֆիզիկական) վիճակի ստուգում` այն ամրապնդելով գործնական առաջարկությունների առաջադրմամբ, ինչպես նաև անվտանգության արդյունավետ համակարգի մշակմամբ: Անվտանգությունն իրականացվում է հատուկ ձևերի և մեթոդների կիրառմամբ, որոնք համապատասխանում են օբյեկտի անվտանգ և օպերատիվ աշխատանքին: Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության աշխատակիցներին ծառայությանը պատրաստելը և նրանց ուսուցանելը:

Մեր մասնագետների /աշխատակիցների/ նպատակն է.
-
• Օբյեկտների անվտանգության ապահովումը, արձագանքելով արտակարգ իրավիճակներին, արագ
արձագանքման խմբի միջամտությամբ,
• գույքի, արդյունաբերական, դրամական և շարժական միջոցների անվտանգության ապահովումը,
• անցագրային ռեժիմի կիրառումը և տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների ստուգում անցկացնելը,
• աշխատակիցների կյանքի և առողջության անվտանգության ապահովումը,
• ներքին ռեժիմի կարգ ու կանոնի ապահովումը,
• հասարակական կարգի ապահովումը օբյեկտի ներսում և նրա շրջակայքում,
• բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բեռների, դրամական միջոցների և արժեթղթերի տեղափոխման զինված անվտանգության ապահովումը,
• համաձայն պատվիրատուի գործունեության մասշտաբների, պահանջների և կարողությունների` օբյեկտին կարող են կցվել անհատական մենեջերներ, ինչպես նաև մեկ կուրատոր՝ մի քանի օբյեկտի համար, ովկիրականացնի տվյալ աշխատանքները: Գործունեության ընթացքում մենեջերները և կուրատորներըօգտվում են կազմակերպության փորձից ու կարողություններից, իսկ անհրաժեշտության դեպքում, օբյեկտիադմինիստրացիայի համաձայնությամբ կցում են հավելյալ ուժեր և միջոցներ,
• հավելյալ ուժերի և միջոցների կազմում կարող են կցվել շներ, պարեկային զինված խմբեր,
• անվտանգության աշխատակիցները կրում են հատուկ համազգեստ ընկերությունը խորհրդանշող տարբերանշանով՝ համաձայն պատվիրատուի ցանկության և ըստ օբյեկտի կառուցվածքի: Համազգեստի տեսականին համաձայնեցված է լիցենզազիան տրամադրող կառույցի կողմից:

ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«ԱԼՖԱ-ԴԵԼՏԱե անվտանգության ծառայությունն իր սպասարկման ոլորտներում կարող է շաբաթը 7 օր 24 ժամյա զինված պահպանություն ապահովել: Պարեկային ծառայությունը բազում հնարավորություններ է առաջարկում, իսկ հերթապահները պատրաստ են հետևյալ գործողությունների իրականացմանը`-
• Ապահովել գիշերվա ընթացքում աշխատողների անվտանգությունը,
• Իրականացնել տարածքի և տարածքային կառույցների կանոնավոր պարեկությունª նշելով ցանկացած պրոբլեմ կամ անսովոր գործունեություն,
• Արգելք հանդիսանալ որևէ անցանկալի կամ հանցավոր գործունեության համար,
• Նախատեսված ժամին փակել դարպասները, դռները կամ պատուհանները,
• Շրջել պահպանվող օբյեկտի ամբողջ տարածքով`համաձայն կնքված պայմանագրի պարտականությունների
• Բացահայտել և զեկուցել տարածքում հայտնված կողմնակի տրանսպորտային միջոցների մասին,
• Հայտնբերել անվտանգությանը սպառնացող վտանգները և անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար,
• Ապահովել, որպեսզի բոլոր անցանկալի անձիք արդյունավետ կերպով դուրս հանվեն հսկավող տարածիցª առանց խախտելու աշխատանքային կանոնավոր ընթացքը£

Հեռակառավարվող պաշտպանություն
Սա անվտանգության մի տեսակ է, որը պահանջում է պրոֆեսիոնալիզմի դրսևորում անվտանգությունն ապահովող կազմակերպության կողմից: Հեռակառավարվող անվտանգությունը բարձր տեխնիկապես հագեցած անվտանգության ձև է, որի ապահովման համար անհրաժեշտ է.
- • ժամանակակից սարքավորումներ,
• բանիմաց անձնակազմ,
• արագընթաց տրանսպորտային միջոցներ,
• հեռակառավարվող կենտրոնի աշխատակիցների և արագ արձագանքման խմբի համագործակցում,
• պրոֆեսիոնալ անվտանգության աշխատողներ՝ զենքի կրման իրավունքով, պատրաստ էքստրեմալ
իրավիճակներին և մարտական շփումներին /կոնտակտներին/,
• արորդներ, ովքեր ոչ միայն վարելու վարպետներ են, այլ նաև արագ կողմնորոշվում են և կարողանում են
գտնել կարճ ճանապարհ քաղաքի երթևեկության խցանումների ընթացքում:
Միջոցառումների անվտանգություն
Միջոցառումների անվտանգության ապահովումն անհրաժեշտություն է: Այն անհրաժեշտ է ոչ միայն հանցագործներից և խուլիգաններից պաշտպանվելու համար, այլ նաև աներես երկրպագուներից, անցանկալի հյուրերից, սենսացիաներից և ինքնագրեր որսողներից:
Միջոցառումների անվտանգությունը պաշտպանության հատուկ ձև է, որը հստակ կարողություններ է պահանջում անվտանգության աշխպատանքային թիմից, քանի որ բոլորի համագործակցված աշխատանքը և գործողությունների հստակ կոորդինացումը հնարավորություն են տալիս ապահովել հանգստություն և ամբողջական անվտանգություն` տարբեր հաստատությունների մասնակցությամբ: Քիչ կարևորություն ունեցող փաստ է նաև անվտանգության աշխատողների անձնական որակները: Թիմը ընտրելիս` առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում աշխատակիցների հոգեկան հավասարակշռվածության և բարձր որակական հատկանիշներ ունեցող աշխատակիցների վրա, որոնք հնարավորություն են տալիս լուծել ցանկացած կոնֆլիկտային իրադրություն:
Միջոցառումների պահպանության ծառայության մատուցման գինը կախված է`
-
• ծառայության պայմաններից,
• անվտանգության աշխատողների քանակից ու որակից,
• աշխատանքային ժամերից,
• մասնակից անձանց քանակից,
• ռիսկային աստիճանից և պաշտպանական պատասխանատվությունից:
Թիկնապահներ
Մեր կազմակերպությունն ապահովում է հաճախորդների, գործընկերների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև նրանց շարժական ու անշարժ գույքի անվտանգությունը: Ձեր անձի անվտանգությունը մեր թիկնապահների թիմի գործն է: “ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ”-ի “Խմբավարները” պրոֆեսիոնալներ են, ունեն բարձրակարգ որակավորում, հարուստ փորձ, անհատական կարողություններ, քաջություն և ծառայողական արդյունավետ ինքնակենսագրություն: Թիկնապահների թիմը մեր հպարտությունն է: Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է զենքին և մարտարվեստներին, ունի տրանսպորտային միջոցների վարման բարձր որակավորում, առանձնանում է մտքի վերլուծականությամբ, հոգեկան և բարոյական հավասարակշռվածությամբ:Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, երբ հաշվի են առնվում կազմակերպության բոլոր կարողությունները և վերջինիս ցանկությունները, որի արդյունքում տրամադրվում է որակյալ ծառայություն` համաձայնեցված գնով և կարճ ժամկետներում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԱԼՖԱ-ԴԵԼՏԱե անվտանգության ծառայությունն կարող է անվտանգության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ձեր ընկերությանը: Այս ծառայությունները ներառում են (սակայն չեն սահմանափակվում).• բիզնեսի շարունակականության պլանավորում,
• աղետներից հետո վերականգնման աշխատանքների պլանավորում,
• աշխատակիցների վերապատրաստման ծրագրեր,
• ձեռնարկությունների ռիսկերի կառավարման ծրագրեր,
• տեղեկատվական անվտանգության կառավարում,
• տարածքի անվտանգության ապահովման ծրագրեր և ընթացակարգեր
• տարածքի զննում` անվտանգություն, ապահովություն:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄ և ՔՈՂԱՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
«ԱԼՖԱ-ԴԵԼՏԱե անվտանգության ծառայությունը կորուստների կանխման նպատակով տրամադրում է քաղաքացիական հագուստով և/կամ քողարկված անվտանգության աշխատակիցներ: Նրանք կարող են աշխատել տարբեր վայրերում`1. Մանրածախ վաճառքի կետեր
Կորուստների կանխման գործակալները կարող են որպես հաճախորդ հանդես գալ, ինչը կօգնի բացահայտել գողերին, ինչպես նաև խնդիրներն աշխատակիցների հետ կամ անվտանգության այլ խախտումներ:
2. Պահեստներ
Քաղաքացիական հագուստով գործակալները կարող են հայտնաբերել պահեստներում և մանրածախ վաճառքի կետերում գողությամբ զբաղվող աշխատակիցների խմբեր: Այսպիսով քողարկված գործակալը կարող է բացահայտել անվտանգության խնդիրը, զեկուցել դրա մասին և վերացնել այն:
3. Գրասենյակային շենքեր, հյուրանոցներ
Կորուստների կանխման գործակալները կարող են չափազանց պրոֆեսիոնալ տեսքով հանդես գալ և աչքի չընկնել կորպորատիվ կառույցներում: Ուշադրություն չգրավելու համար գործակալը կարող է քաղաքացիական կոստյում կրել` ապահովելով անվտանգության արդյունավետությունը: Գրասենյակային շենքերում, հյուարանոցային համալիրներում կորուստների կանխման ծառայությունը կարող է զուգակցվել թիկնապահական ծառայության հետ: