ARM RUS ENG

ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚ անվտանգության/պահնորդային ծառայությունը, որը զբաղվում է փոքր, միջին և մեծ բիզնեսի ձեռնարկատիրական գործունեությամբ, քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովմամբ, իր մեջ ներառում է ոչ միայն անվտանգության ծառայությունների մատուցման ձևերի և մեթոդների մշտական կատարելագործում, այլ նաև իրավական, կազմակերպչական և բարոյական մոտեցումներ անվտանգության հարցերին:

ՙԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚-ն հիմնադրվել է 2010-ին և շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել հուսալի և կայուն կազմակերպության համբավ, որի հիմքում ընկած են պրոֆեսիոնալիզմը, իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը, առաջադրված խնդիրների օպերատիվ լուծումը, ճկուն համագործակցությունը պատվիրատուների հետ և նորագույն անվտանգության տեխնոլոգիաների կիրառումը:

ՙԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚-ն բազմիցս ապացուցել է, որ նա ոչ միայն ի վիճակի է պաշտպանել և պահպանել ձեռնարկատերերի կոորպորատիվ շահերը, այլ նաև պատրաստ է իր վրա վերցնել (վերցնում է) կանոնակարգի պահպանման աշխատանքների մի մասը` գործելով ինչպես ինքնուրույն, այնպես էլ իրավապահ մարմինների հետ սեղմ համագործակցությամբ:





Ընկերության կադրային կորիզը կազմում են բարձր պրոֆեսիոնալ հմտություններով և փորձով օժտված պահնորդները: Աշխատակիցների հիմնական մասը բանակի և ուժային կառույցների նախկին սպաներ են: Ընկերության արդյունավետ աշխատանքի իրականացմանը նպաստում են աշխատակիցների տրամադրության տակ գտնվող զգալի տեխնիկական և նյութական ռեսուրսները:

ՙԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚ ընկերությունում ստեղծված է անհրաժեշտ ենթակառուցվածք, այն է` հերթապահ ծառայություն, զենքի պահոց, առանձին ռադիոալիքով վերահսկողության կենտրոն և սեփական տրանսպորտային միջոցներ: Արագ արձագանքման խմբերն իրենց շուրջօրյա պարեկային ծառայությունն են իրականացնում է ՆԻՎԱ 21214 մակնիշի ավտոմեքենաներով, իսկ VIP-անձանց կամ հատուկ պատվիրակությունների անվտանգության ապահովման և ուղեկցման համար ընկերությունն օգտագործում է այլ դասի ավտոմեքենաներ: Արդեն իսկ այսօր շուրջօրյա հերթապահություն են իրականացնում արագ արձագանքման խմբեր, որոնք զինված են հատուկ անվտանգության միջոցներով և տեխնիկայով: ՙՏագնապ՚ ազդանշանը ստանալով` արագ արձագնքման խումբը անմիջապես ժամանում է ազդականչի  վայր և պատրաստ է  համապատասխան անվտանգության ծառայություն մատուցել:

ՙԱԼՖԱ-ԴԵԼՏԱ՚ ընկերության աշխատակիցներն օգտվում են սպառազինության և հատուկ միջոցների բոլոր թույլատրելի տեսակներից` ծառայողական, գազային և տրավմատիկ զենք, ռետինե մահակներ, զրահաբաճկոններ: Որպես կապի միջոցներ` օգտագործվում են ռադիոկայաններ և շարժական հեռախոսներ: Այսօր ընկերությունը տրամադրում է ծառայությունների մի լայն համակարգ` սկսած օբյեկտների տեխնիկական ապահովումից, վերջացրած անվտանգության ապահովման զանազան ծառայություններով:

Մեր խորհրդատուները պատրաստ են հանդիպել Ձեզ հետ և իրականացնել անվտանգության Ձեր բոլոր պահանջները: